Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:24

Արցախի իշխանությունները փակ հանդիպում են ունեցել․ ԶԼՄ

Արցախի իշխանությունները փակ հանդիպում են ունեցել․ ԶԼՄ

Արցախի ԱԺ պատգամավորներն ապրիլի 18-ին Արցախի ներկայացուցչության շենքում բավականին երկար փակ հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի և պետնախարար Արթուր Հարությունյանի հետ, գրում է ArmLur.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Կայքի տեղեկություններով՝ Արցախի իշխանությունները քննարկել են բռնի տեղահանված արցախցիների սոցիալական աջակցության ծրագրերն ու խնդիրները և մտահոգություններ հայտնել, որ արցախցիների աջակցության համար նախատեսված ռեսուրսներն սպառվում են և, հնարավոր է, առաջիկայում ամբողջությամբ սպառվեն։

Նրանք եկել են այն եզրակացության, որ եթե իրավիճակը չփոխվի, արցախցիները կսկսեն հեռանալ Հայաստանից։

Մարտի 19-ին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը հայտնել էր, որ ՀՀ կառավարությունն առանց պայմանների փոփոխության կշարունակի մինչև 2024 թվականի վերջը բռնի տեղահանվածներին տրամադրել 40+10 հազար աջակցությունը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը փետրվարի 27-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ քննարկում են բնակարանային ապահովման ծրագիր, որով 3 մլն դրամ կհատկացվի յուրաքանչյուր արցախցու, ով ՀՀ քաղաքացիություն կընդունի։ Նախաձեռնությանը դեմ արցախցիները մարտի 1-ին բողոքի ակցիա էին իրականացրել ԱՍՀ նախարարության շենքի դիմաց։ Փետրվարի 28-ին աջակցության ծրագրերի կապակցությամբ բողոք էր արտահայտել նաև Արցախի Ազգային ժողովը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+