Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերն ապրիլի 14-ին ԱՄՆ դոլարը գնում են 393.47 դրամ միջին գնով և վաճառում 400.63 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Ապրիլի 13-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում ավելացել է 0.20 դրամով։
Եվրոն ընդունում են միջինը 415.19 դրամով, վաճառում՝ 429.63 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.005 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունում են 4.12 դրամով, վաճառում՝ 4.37 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքը նվազել է 0.001 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







