Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի+1°
  • Վանաձոր+11°
  • Կապան+12°
  • Սևան+6°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 12:46

Կառավարությունը ճանապարհային անկախ աուդիտի եվրոպական ստանդարտներ կներդնի

Կառավարությունը ճանապարհային անկախ աուդիտի եվրոպական ստանդարտներ կներդնի

ԱԺ-ում քննարկվել է ճանապարհային անկախ աուդիտի եվրոպական ստանդարտների և պահանջների ներդրման վերաբերյալ օրինագիծ։ Նախագիծը ներկայացրել է ՏԿԵՆ փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը։

Նախագծով առաջարկվող կարգավարումներն ուղղված են ավտոճանապարհի և թունելների անվտանգության մակարդակի բարձրացմանը, հնարավոր ռիսկերի նվազեցմանն ու պատահարների ուղղությամբ կանխարգելող քաղաքականության իրականացմանը։

Օրինագծի առանցքային կարգավորումները վերաբերում են ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության կառավարմանը, որի պարտադիր պայմաններից է լինելու ճանապարհային անվտանգության աուդիտի անցկացումը, ճանապարհների կառուցման, վերակառուցման և հիմնանորոգման ժամանակ։

«Աուդիտ նախատեսվում է իրականացնել ճանապարհների նախագծման, շինարարության և ճանապարհը շահագործման հանձնելուց մեկ տարի հետո։ Ընդ որում՝ աուդիտորը չպետք է ներգրավված լինի ճանապարհի նախագծման, հեղինակային, տեխնիկական հսկողության և շինարարության իրականացման գործընթացներում»,- ասել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ նախագծով նախատեսված է նաև աուդիտորներին որակավորելու պահանջ, միաժամանակ՝ աուդիտորական քննությունների անցկացման և որակավորման վկայականի տրամադրման համար պետական տուրքի մասին օրենքում կատարվել են լրացումներ։

«Աուդիտորի որակավորման համար կգանձվի պետտուրք՝ բազային տուրքի 20-ապատիկի չափով, իսկ որակավորման գրքույկի տրամադրման համար՝ 10-ապատիկի չափով»,- ասել է Ղալեչյանը։

Նախարարի տեղակալի խոսքով՝ նախատեսվում է նաև անցկացնել ընդհանուր օգտագործման ճանապարհների ազդեցության գնահատական, ինչը վեր կհանի անվտանգության ռիսկերը, որի արդյունքներով կիրականացվեն անվտանգության բարելավման շարունակական միջոցառումներ։

«Համապատասխան կարգավորումներ են նախատեսվել նաև թունելների անվտանգության ուղղությամբ, մասնավորապես՝ Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ ՏԿԵՆ-ի կողմից կսահմանվեն թունելների անվտանգության նվազագույն պահանջներ՝ օդափոխության, լուսավորության, տարհանման, հակահրդեհային համակարգի հետ»,- ասել է Ղալեչյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուր թունել կունենա իր անվտանգության պատասխանատուն, ինչը ևս կհամարվի որակավորվող գործունեություն։

Կառավարությունը հունվարի 25-ի նիստում ընդունել էր Հայաստանում ավտոճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտի ներդրման մասին որոշում։

Մանրամասն՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
  6. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+