Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:04

ԶԼՄ-ին հայտնի է դարձել, թե ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը որոշել մնալ Արցախում

ԶԼՄ-ին հայտնի է դարձել, թե ինչու է լրտեսության մեջ մեղադրվող Սարգիս Գալստյանը որոշել մնալ Արցախում
Հայաստանում մարտի 26-ին կալանավորված Սարգիս Գալստյանը որոշել էր մնալ Արցախում՝ հետագայում որոշակի կարգավիճակ ունենալու և ինչ-որ դերակատարում ստանձնելու հույսով, հայտնել է «Հրապարակ»-ը։ Հարազատները Գալստյանին և նրա կնոջը 7 ամիս հորդորել են չմնալ Արցախում, սակայն նա մշտապես հույս է հայտնել, որ բռնի տեղահանվածները ռուսական կողմի միջնորդությամբ վաղ թե ուշ կվերադառնան Արցախ, գրել է թերթը։ «Թերևս 7 ամիս անց համոզվել է, որ վերադարձ չկա, ուստի որոշել է տեղափոխվել»,- ասված է հրապարակման մեջ: Լրատվականի տեղեկությամբ՝ ամուսինները վերջին ամիսներին հարազատների հետ հաղորդակցության խնդիր են ունեցել: Նրանք մեկ ամիս առաջ են կապ հաստատել՝ հայտնելով, որ ինտերնետ կապի խնդիր կա Ստեփանակերտում, բայց հարազատների համար անսպասելի եղել, երբ իմացել են, որ Գալստյանը սահմանն անցել է և Հայաստանում կալանավորվել։ Գալստյանը կնոջ հետ Հայաստան էր տեղափոխվել ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ՝ մարտի 26-ին և ձերբակալվել ԱԱԾ-ի կողմից՝ լրտեսության մեղադրանքով։ Նրա նկատմամբ քրեական վարույթ էր նախաձեռնվել մարտի 30-ին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+