Հայ կարատեիստները 9 մեդալ են նվաճել North America Open 2024 միջազգային խոշոր առաջնությունում, տեղեկանում ենք Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայից։
Առաջնությունը տեղի է ունեցել մարտի 28-31-ը՝ ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում։
Հրապարակման մեջ նշված է, որ Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկներ Սուրեն Հարությունյանը, Նորիկ Մակարյանը, Գոռ Մակարյանը, Գոռ Նազարյանը և Նորիկ Մխիթարյանը նվաճել են ոսկե մեդալներ, Գևորգ Ղամբարյանը դարձել է արծաթե, իսկ Էդուարդ Վաղարշակյանը, Կարեն Անդրիկյանը և Համիկ Ուշակյանը՝ բրոնզե մեդալալակիր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







