Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդների պարեկությունն անաչառ տեղեկատվություն է տալիս (հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին-խմբ), հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին։
«Այս Զատկի կիրակի օրը, ինչպես տարվա ամեն օր, Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդները պարեկություն են իրականացնում Ադրբեջանի հետ սահմանին։ Պարեկները նպաստում են միջազգային հանրության կայունությանը և անաչառ տեղեկատվությանը»,- X-ի իր էջում գրել է դեսպանը:
Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին ուժերի արտասովոր տեղաշարժեր չեն նկատվել։
Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր ադրբեջանական կողմի հաղորդագրությունը երկու երկրների սահմանին հայկական զորքերի ենթադրյալ կենտրոնացման մասին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







