Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:00

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հիմնականում ապահովել է ոսկերչության ոլորտը․ ԶԼՄ

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հիմնականում ապահովել է ոսկերչության ոլորտը․ ԶԼՄ

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը հիմնականում ապահովել է ոսկերչության ոլորտը, գրել է «Հետքը»։

Կայքը հրապարակել է Վիճակագրական կոմիտեի տվյալները, ըստ որոնց՝ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հունվար-փետրվարին աճել է 13,6%-ով, ընդ որում՝ տարեսկզբի ամենաբարձր աճը գրանցվել է արդյունաբերության ոլորտում։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը հունվար-փետրվարին կազմել է շուրջ 462 մլրդ դրամ, որը 28.9%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Արդյունաբերության այս բարձր աճի տեմպն սկսվել է 2023 թվականի նոյեմբերից․ նախորդող ամիսներին այն գտնվում էր զրոյական վիճակում, որոշ ամիսների նաև անկում է գրանցվել։ Այդուհանդերձ՝ 2023-ի նոյեմբերից այս ոլորտում աննախադեպ աճ է գրանցվել:

2023-ի դեկտեմբերին Հայաստանում արտադրվել է մոտ 22 580 կգ ոսկերչական իր (ոսկերչական արտադրատեսակներ և դրանց մասերը)՝ 82 մլրդ դրամ ընդհանուր արժեքով: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ այդ գումարն աճել է 9.4 անգամ։

2023-ի նոյեմբերին արտադրվել է 19 807 կգ, որի արժեքը նույնպես կազմել է 82 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ աճելով 13.7 անգամ։ Արդեն 2024-ի հունվարին ոսկերչության ոլորտի արտադրանքը կազմել է մոտ 47 մլրդ դրամ, աճը նախորդ տարվա հունվարի համեմատ՝ 11.3 անգամ։

Թեև փետրվարի քաղվածքը դեռևս չի հրապարակվել, սակայն, ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ արդյունաբերության ոլորտի աճը շարունակել է ապահովել ոսկերչության ոլորտը։

Սակայն այս կտրուկ աճը բազմաթիվ հարցեր ու կասկածներ է առաջ քաշում՝ հաշվի առնելով Հայաստանում ոսկերչության ոլորտի ոչ մեծ աշխատուժն ու արտադրական հզորությունները։

Կայքի ուսումնասիրության համաձայն՝ ոսկերչական իրերի արտադրության ոլորտում կտրուկ աճ է ապահովել մեկ ընկերություն՝ «Երևանի ոսկերչական ֆաբրիկան», որը փոխկապակցված է ՔՊ-ական պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին և նրանց պատկանող «Սիլ կապիտալ» խմբին, ինչպես նաև  ֆաբրիկայի համահիմնադիր Հրաչ Ավագյանին ու նրա ընտանիքի անդամներին։

«Վարկած կա, որ սա, իրականում, Ռուսաստանից ներմուծված ոսկի է, որը տեղում մասնատվում է և արտահանվում՝ որպես Հայաստանում պատրաստված ոսկերչական զարդեր կամ ոսկերչական անավարտ իրեր։ Այս պարագայում հարց է առաջանում՝ ինչո՞ւ է տվյալ արտադրանքը գրանցվում որպես Հայաստանում արտադրված։ Մաքսային ծառայության տվյալները ցույց են տալիս, որ ոսկերչության ոլորտի այս կտրուկ աճին զուգահեռ՝ Հայաստանը նույնքան կտրուկ ավելացրել է ոսկերչական իրերի արտահանումը դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Չի բացառվում, որ այս տվյալները ոչ միայն ոսկերչական իրերի շուկայի պատկերն են աղճատում, այլև Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշը»,- հավելել  է աղբյուրը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+