© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։
Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ Տավուշում լինելու է միակողմանի զիջում. ԶԼՄ
Մարտի 22-ի երեկոյան կայացած ՔՊ փակ հանդիպման ժամանակ Փաշինյանը բաց տեքստով խոստովանել է, որ լինելու է միակողմանի զիջում՝ սեղմ ժամկետներում, հակառակ դեպքում Ադրբեջանը Տավուշի հողերը պատերազմով է ստանալու գրել է «Հրապարակ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Փաշինյանը նշել է, որ ինքը չի ուզում պատերազմի ճանապարհով գնալ, քանի որ չկա երաշխիք, որ ռազմական ճանապարհով Ադրբեջանը կվերցնի միայն իրեն «պատկանելիք» տարածքները, ու չի հասնի մինչև Լոռի և անգամ Երևան։
Թերթի տեղեկություններով՝ նա ակնարկել է, որ առաջիկա օրերին կարող է բանակային երրորդ կորպուսը դուրս բերվել այդ տարածքներից, և «չորս բնակավայրը, որոնք, Փաշինյանի բնորոշմամբ, ադրբեջանական է, վերադարձվի տիրոջը»։
Մարտի 12-ին Փաշինյանը չէր բացառել, որ սահմանազատման գործընթացը կարող է սկսվել Տավուշի մարզից։ Մարտի 18-ին Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ հանդիպումից հետո վարչապետի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել, ըստ որի՝ Ոսկեպար և Կիրանց բնակավայրերի ներկայացուցիչները պարբերաբար հանդիպում կունենան Սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամների հետ:
Մարտի 20-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը չեն կողմնորոշվել, թե որ քարտեզով են սահմանազատելու սահմանը։ Միևնույն ժամանակ նա հայտնել էր, թե դելիմիտացիայի դեպքում որ գյուղերի որ հատվածներն են անցնելու Ադրբեջանին։
Թեմայով
ԲոլորըՏեսանյութեր
Բոլոր տեսանյութերըՇաբաթվա ամենաընթերցվածը
- Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերը
- Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմանները
- ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄ
- Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգը
- Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանել
- Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերել






