Որևէ հրահանգ, շրջաբերական կամ ցուցում չի եղել, որ դպրոցներից Փառքի անկյունները հանվեն, լրագրողներին հայտնել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Խնդրում եմ նման դեպքերի մասին ծնողներն ահազանգեն մեզ, մենք հետամուտ կլինենք, որպեսզի նման խնդիրներ չառաջանան»,- հավելել է նախարարը։
Նա չի մեկնաբանել «Որդիների կանչ» ՀԿ անդամների՝ մի շարք դպրոցներ այցելելու հարցը, ուր նրանց չեն թողել մուտք գործել։
«Այդ բոլոր դեպքերը, եթե դրանք կան, ոչ մի կապ չունեն նախարարության և ոլորտում վարվող քաղաքականության հետ»,- նշել է նա։
Փետրվարի 12-ին նախարարության տեղեկատվության բաժնի պետ Կարինե Մանուկյանը Armenia Today-ին հայտնել էր, որ չի նշվում որևէ կոնկրետ դպրոցի անուն, որտեղ ապամոնտաժվել են այդ անկյունները, դրանք ուղղակի խոսակցություններ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







