Հայաստանը «Եվրատեսիլ 2024»-ում կներկայացնի «Լադանիվա» խումբը, հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը:
Տեղեկացնում են, որ խմբի ճանապարհորդությունը «Եվրատեսիլ» երգի մրցույթում լինելու է բազմազանության, ստեղծարարության և երաժշտության խաչաձև մշակութային կամուրջ և մի մեծ տոն:
Հայաստանի այս տարվա երգն ու տեսահոլովակը կհրապարակվեն մի քանի օրից։
«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայում։ Նախորդ տարի Շվեդիան ներկայացնող Լորինն իր «Tattoo» երգով դարձել էր հաղթող։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







