Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում անցկացված «Aeroflot Open 2024» շախմատի միջազգային մրցաշարում հայ գրոսմայստերները մրցանակային տեղեր են զբաղեցրել, տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Մրցաշարն անցկացվել է մարտի 2-8-ը։
Մրցաշարում մրցանակային են եղել 1-15-րդ տեղերը: Հայկ Մարտիրոսյանը վաստակել է 6.5 միավոր և կիսել 2-5-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Մարտիրոսյանն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
«Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 6 միավոր և զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ Սամվել Տեր-Սահակյանը նույնպես վաստակել է 6 միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը»,- տեղեկացրել են ֆեդերացիայից։
Հաղթող է դարձել իրանցի գրոսմայստեր Ամին Տաբատաբայը, ով 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







