Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +5°
  • Երևան+5°
  • Գյումրի−1°
  • Վանաձոր+1°
  • Կապան+8°
  • Սևան−2°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 20:12

«Թյուրիմացություն է եղել»․ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում Ալբերտ Հովհաննիսյանի անունով ցուցանակը նախկին տեղում է

«Թյուրիմացություն է եղել»․ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ում Ալբերտ Հովհաննիսյանի անունով ցուցանակը նախկին տեղում է

«Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ն իր նախկին տեղն է վերադարձրել 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած, Արցախի հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարով վահանակը, որի հեռացման մասին մարտի 5-ին ահազանգել էր հերոսի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը։

Վերջինս այսօր Armenia Today-ին հայտնեց, որ ցուցանակը, ինչպես նախկինում էր, տեղադրվել է Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքի պատին։

«Ցուցանակն այլ տեղ էր փակցված։ Իմ ներկայությամբ ցուցանակը հանեցին ու տեղադրեցին այնտեղ, որտեղ նախկինում էր։ Խոստացան, որ 3 ամսվա ընթացքում բաժանմունքն էլ կտեղափոխեն նույն վայր»,- մանրամասնել է Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը չի հայտնել, թե ինչպես են բժշկական կենտրոնում բացատրել ցուցանակը հանելու պատճառները։ Միայն ասել է, որ ԲԿ-ում ցուցանակը հանելը «թյուրիմացությամբ» են պայմանավորել։

Մարտի 4-ին հերոսի հայրն ահազանգել էր, որ 2021 թվականի փետրվարի 15-ին «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի՝ իր որդու անունով անվանակոչված Պլաստիկ վերականգնողական և Միկրովիրաբուժության բաժանմունքից հեռացրել են համապատասխան ցուցանակը։ Բժշկական կենտրոնից մարտի 5-ին Armenia Today-ին հայտնել էին, որ ցուցանակը կտեղադրեն մարտի 6-ին՝ օրվա երկրորդ կեսին։ Armenia Today-ին մարտի 5-ին թույլ չէին տվել նկարահանումներ իրականացնել ԲԿ-ում։

Ալբերտ Հովհաննիսյանը զոհվել էր 2020 թվականի հոկտեմբերին 8-ին, նրան «Արցախի հերոսի» կոչում էր շնորհվել 2021-ի հոկտեմբերին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+