Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:57

Երևանում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն

Երևանում կանցկացվի հայ կոմպոզիտորական արվեստի փառատոն

Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը մարտի 14-28-ը կանցկացնեն հայ կոմպոզիտորական արվեստի «Մարդու ճակատագիրը» փառատոնը։

«Մարտի 14-28-ը 15-րդ փառատոնի շրջանակներում մենք կլսենք ինչպես 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտորների, այնպես էլ ժամանակակից հեղինակների ստեղծագործություններ»,- ասվում է նվագախմբի հաղորդագրության մեջ։ Թավջութակահար Էտտոռե Պագանոն և շեփորահար Սելինա Օտտը ելույթ կունենան Հայաստանի պետական ​​սիմֆոնիկ նվագախմբի հետ։

Դիրիժորներն են Սերգեյ Սմբատյանը, Ռուբեն Ղազարյանը և Ալեքսանդր Հումալան։ Փառատոնի համերգային ծրագրում ընդգրկված են Էդգար Հովհաննիսյանի «Պասակալիա սիմֆոնիկ նվագախմբի համար», Առնո Բաբաջանյանի «Կոնցերտ թավջութակի և նվագախմբի համար», Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանքը», Արփինե Կալինինայի «Սրտի անհամբերությունը», Արամ Սաթյանի «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը և Միխայիլ Շոլոխովի պատմվածքի հիման վրա Ջոն Տեր-Թադևոսյանի «Մարդու ճակատագիը» թիվ 2 սիմֆոնիան։

Համերգների սկիզբը՝ 19:30-ին։ Տոմսերի արժեքը 3000-10․000 դրամ է։

2010 թվականին Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծված և յուրաքանչյուր տարի լեգենդար հայ կոմպոզիտորներից մեկին նվիրվող Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կոչված է պահպանելու հայ դասական կոմպոզիտորական դպրոցի ավանդույթները` միաժամանակ խթանելով մեծավաստակ հայ կոմպոզիտորների ժառանգության ճանաչումը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+