Փետրվարի 18-ին Հայաստանի առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ցերեկը Երևանում սպասվում է 11-13, երեկոյան՝ 6-8 աստիճան տաքություն։ Երեկոյան ժամերին Երևանում հնարավոր է կարճատև անձրև։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 3-8 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 7-10 աստիճան տաքություն։ Գեղարքունիքում փետրվարի 18-ի ցերեկն սպասվում է 1-3 աստիճան տաքություն: Լոռու մարզում ցերեկն սպասվում է 2-5 տաքություն, Տավուշի մարզում՝ 3-6 աստիճան տաքություն։
Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում այսօր ցերեկն սպասվում է 2-5, նախալեռնային շրջաններում՝ 7-11 աստիճան տաքություն։ Արարատի մարզում ցերեկը կանխատեսվում է 12-14 աստիճան տաքություն։ Արմավիրում ցերեկը կլինի 12-15 աստիճան տաքություն։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 12-14 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն սպասվում է 4-9 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում՝ 2-5 աստիճան տաքություն։ Արցախում, ըստ Yandex-ի, փետրվարի 18-ին սպասվում են տեղումներ։ Ցերեկն սպասվում է 2-3 աստիճան տաքություն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







