Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +7°
  • Երևան+7°
  • Գյումրի+3°
  • Վանաձոր+12°
  • Կապան+13°
  • Սևան+7°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 13:58

Բժիշկը նշել է 4 մթերք, որոնք կօգնեն իջեցնել խոլեստերինի մակարդակը

Բժիշկը նշել է 4 մթերք, որոնք կօգնեն իջեցնել խոլեստերինի մակարդակը
Sporty young woman is preparing healthy food on light kitchen. Green healthy food concept.

Ճարպային սննդի և արագ սննդի առատությունը ճարպակալման և բարձր խոլեստերինի ուղիղ ճանապարհն է, Doctorpiter-ին ասել է սննդաբան Էմիլի Լիմինգը՝ նշելով, որ այդ դեպքում սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկ կա։

«Ճիշտ սննդակարգը կօգնի նվազեցնել խոլեստերինը։ Իհարկե, դեղամիջոցներն իրենց դերն ունեն։ Եթե ձեր բժիշկը ձեզ դեղեր է նշանակել բարձր խոլեստերինի համար, ապա պետք է ընդունել։ Այնուամենայնիվ, կարող եք ձեր սովորական մենյուին ավելացնել սննդի այնպիսի տեսակներ, որոնք կօգնեն բարելավել առողջությունը»,- պատմել է բժիշկը։

Նա բացատրել է, թե ինչպես կարելի է դիվերսիֆիկացնել ճաշացանկը՝ խոլեստերինը նվազեցնելու համար։

Քիմչի

Բժիշկը կծու ճաշատակների սիրահարներին խորհուրդ է տվել հաճախ քիմչի ուտել։ Նրա խոսքով՝ այն պարունակում է շատ մանրաթել, որն անհրաժեշտ է աղիներին։ Բժիշկը նշել է, որ կա մի ուսումնասիրություն, ըստ որի՝  եթե մեկ շաբաթվա ընթացքում քիմչի ուտեք, խոլեստերինի մակարդակն արդեն կնվազի:

Լոբի

Մանրաթելերի մեկ այլ արժեքավոր աղբյուր են լոբազգիները: Բժիշկը նշել է, որ սիսեռը, լոբին, ոլոռը, ոսպը հարուստ են լուծվող մանրաթելերով, որոնք ուռչում են աղիքներում՝ առաջացնելով լեղաթթուներ պարունակող գել: Այս միացությունները, նրա խոսքով, օգնում են մարսել և կլանել ճարպերը:

Կանաչ թեյ

Կանաչ թեյը, ըստ մասնագետի, իդեալական ըմպելիք է նրանց համար, ովքեր հետևում են իրենց անոթների առողջությանը։ Հղում անելով գիտնականների ուսումնասիրություններին՝ բժիշկը նշել է, որ  օրական երկու բաժակ կանաչ թեյը կօգնի բարելավել առողջությունը։

Վարսակի ալյուր

Լիմինգը նշել է, որ վարսակն ունի լուծվող մանրաթելերի տեսակ՝ բետա-գլյուկան, որը նվազեցնում է խոլեստերինի կլանումը: Նրա խոսքով՝ վարսակի ալյուրը որքան երկար եփվի, այնքան ավելի օգտակար կլինի առողջության համար։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  4. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  5. Ավինյանը պատրաստվում է ազատել քաղաքապետարանի մի շարք վարչությունների պետերի․ ԶԼՄՆոյեմբերի 28
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+