Մահացել է լեզվաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր ՀՀ ՄԳԱ ակադեմիկոս, Լրագրողների միության անդամ Լավրենտի Միրզոյանը, իր Facebook-յան էջում հայտնել է նրա որդին՝ Աշոտ Միրզոյանը։
Նա 73 տարեկան էր։ Միրզոյանը դասախոսում էր ՀՀ պետական կառավարման ակադեմիայում, Երևանի Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում և Ճարտարապետության և շինարարարության Հայաստանի ազգային համալսարանում։
Պրոֆեսորը հեղինակել է «Առձեռն մայրենի», «Ուղղագրական, հոմանիշների, դարձվածաբանական բառագիրք»,«Իմացաբանական շտեմարան», «Խոսում են հերոսները», «Նորացման շնչով», «Երևան» (համահեղինակ) գրքերը։ Նա բազմաթիվ գիտամանկավարժական, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







