Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:21

Մինչև վերևից չասեն՝ հրաժարական չի տա․ ԿԳՄՍՆ-ի մոտ տեղի է ունեցել Անդրեասյանի հրաժարականի պահանջով բողոքի 3-րդ ակցիան

Մինչև վերևից չասեն՝ հրաժարական չի տա․ ԿԳՄՍՆ-ի մոտ տեղի է ունեցել Անդրեասյանի հրաժարականի պահանջով բողոքի 3-րդ ակցիան

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» նախաձեռնող խումբը ԿԳՄՍՆ-ի դիմաց բողոքի 3-րդ ակցիան է անցկացրել՝ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականի պահանջով։ Նրանք պահանջել են չեղարկել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը, պատրաստել նոր դասագրքեր, նաև «Հայոց պատմություն» առարկայի անունը չփոխել «Հայաստանի պատմության»։

«Տպավորություն է, որ ամեն ինչ արվում մի սերունդ ստեղծելու համար, որը պետք է ստրուկի պես ծառայի թուրքին։ Իսկ թշնամին, աշխարհը հզորների հետ են հաշվի նստում, թույլին շան տեղ էլ չեն դնում, թույլին ֆուտբոլի գնդակի պես տշում են, մենք չենք ուզում տշվել։ Եթե մարդ կա, որ ուզում է տշվել, այսօրվա իշխանություններն են»,- նշել է նախաձեռնության անդամ, «Հայաստանի ժողովրդական շարժման» համակարգող Վազգեն Պետրոսյանը։

Նրա կարծիքով՝ նոր դասագրքերը երեխաներին «չեն սովորեցնում տրամաբանել և չեն տալիս հայեցի դաստիարակություն»։

Պետրոսյանն ընդգծել է, որ նախաձեռնության անդամները հետևողականորեն կպահանջեն նախարարի հրաժարականը։

«Մինչև իրեն վերևից չասեն՝ հրաժարական տուր, ինքը չի տա, քանի որ կամակատար է, և դա արդեն ապացուցել է։ Եթե նախարարը մի քիչ ինքնասիրություն ունենար, երբ Վանաձորում վարչապետը ցնցուղը տալիս էր ձեռքը և ասում՝ տես ինչ գին ունի, այդ ժամանակ պետք է հրաժարական տար։ Հիմա մենք ընտրել ենք մի օղակ, որին փորձում ենք հարվածել, մենք նույն տեղը շարունակելու ենք խփել այնքան, մինչև փլվի»,- հավելել է Պետրոսյանը։

Նա ընդգծել է՝ ցանկանում են, որ իրենց պայքարին միանան նաև դպրոցների տնօրենները, ուսուցիչներն ու դասախոսները։

Նախաձեռնությունը բողոքի նախորդ ակցիան իրականացրել էր հունվարի 31-ին։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+