Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 04:28

Հայաստանում սպասվում է տաք և բավարար տեղումներով փետրվար․ Սուրենյան

Հայաստանում սպասվում է տաք և բավարար տեղումներով փետրվար․ Սուրենյան

Հայաստանում սպասվում է բավականին տաք և բավարար տեղումներով փետրվար, ասուլիսի ժամանակ հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Փետրվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում սպասվում է նորմայից բարձր մոտ 3-4 աստիճանով, իսկ տեղումների քանակը կլինի նորմային մոտ»,- տեղեկացրել է Սուրենյանը։

Նա բացատրել է, որ արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման ժամանակ առանձին օրերին օդի առավելագույն ջերմաստիճանը ցերեկային ժամերին հանրապետության լեռնային շրջաններում (Շիրակ, Կոտայքի, Արագածոտնի, Վայոց ձորի լեռնային գոտիներում և Գեղարքունիքում) ցերեկային ժամերին կհասնի մինչև +6․․․ +10 աստիճանի։ Լոռիի և Տավուշի հատվածներում այն կհասնի մինչև +17…+20 աստիճանի։ Արարատյան դաշտում մինչև +15…+17 աստիճանի, Սյունիքի հովտային գոտիներում +20․․․+23, Սյունիքի նախալեռնային գոտիներում՝ +14․․․+17, Երևանում ջերմաստիճանը կհասնի մինչև +14․․․+16 աստիճանի:

Սուրենյանը հավելել է, որ առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Մինչև փետրվարի 4-ը հանրապետությունում հիմնականում կպահպանվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 5-ին առանձին լեռնային շրջաններում, փետրվարի 5-ի լույս 6-ի գիշերը և 6-ի առավոտյան ժամերին շրջանների մեծ մասում կդիտվեն տեղումներ, նախալեռնային և հովտային գոտիներում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով, իսկ լեռնային շրջաններում կդիտվի ձյուն»,- ասել է նա։

Ըստ Սուրենյանի՝ փետրվարի 5-ին հանրապետության առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում, որի պոռթկումները կհասնեն մինչև 20-25 մետր մ/վրկ արագության, փետրվարի 6-ին քամու արագությունը կհասնի պիկին և առանձին վայրերում սպասվում են քամիներ մինչև 30-35 մ/վրկ արագությամբ։ Այդ մարզերը Շիրակն են, Լոռին և Տավուշը, Արագածոտնի լեռնային շրջանները, Գեղարքունիքը և Սյունիքի առանձին հատվածներ»,- ընդգծել է Սուրենյանը։

Նա տեղեկացել է, որ փետրվարի 6-ի կեսօրից հետո հանարպետության ողջ տարածքում տեղումները կդադարեն և 7-ից հետո կրկին կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-6-ն ընկած ժամանակահատվածում և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին հանարապետության ողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի բարձրացում՝ մինչև 10-12 աստիճանով։

«Փետրվարի 7-ի ցերեկն Արարատյան դաշտում կարձանագրվի մինչև +12․․․+13 աստիճան տաքություն, Երևանում՝ մինչև +10․․․+12 աստիճան, իսկ Սյունիքի հովիտներում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև +16․․․+18 աստիճանի, առանձին հատվածներում չի բացառվում, որ կգրանցվի մինչև +20 աստիճան տաքություն»,- նշել է Սուրենյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+