Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 31-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.36 դրամ միջին գնով և վաճառում 407 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 30-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում նվազել է 0.08 դրամով։
Եվրոն ընդունում են միջինը 430.61 դրամով, վաճառում՝ 444.06 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.18 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունում են 4.42 դրամով, վաճառում՝ 4.66 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.02 դրամով։
Բրիտանական ֆունտը գնում են 494.66 դրամով, վաճառում՝ 524.97 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







