Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 03:12

Ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է. Վանեցյան

Ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է. Վանեցյան

«Олейна» ապրանքանիշի սեփականատեր Կարեն Վանեցյանը  РБК-ին հայտնել է, որ ինքը Մոսկվայում է և բերման չի ենթարկվել:

 «Ես ազատության մեջ եմ, ինձ մոտ ամեն ինչ կարգին է, գրասենյակն աշխատում է, ամեն ինչ սովորականի պես է»,- Վանեցյանի խոսքերն է մեջբերում լրատվամիջոցը։

Վանեցյանի փաստաբանները ևս հայտարարել էին, որ նա գտնվում է ազատության մեջ, և տարածվող լուրերն այն մասին, որ վերջինս անազատության մեջ է, չեն համապատասխանում իրականությանը:

Հունվարի 29-ին ռուսական ԶԼՄ-ները հայտնել  էին, որ Մոսկվայում ձերբակալվել է «Exoil Group» հոլդինգի սեփականատեր, ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի հորեղբոր որդին՝ Կարեն Վանեցյանը, ով Հայաստանում հետախուզման մեջ է գտնվում փողերի լվացման գործով: РБК-ի  աղբյուրների փոխանցմամբ՝ ձերբակալվածն իրեն գործազուրկ է անվանել։ Նրանց տեղեկություններով՝ նա ապրում է Լիպեցկի շրջանում։ Ըստ SHOT-ի՝ հունվարի 28-ի երեկոյան Մոսկվայի ոստիկանությունը Նովի Արբատում բերման էր ենթարկել Հայաստանի և Շվեյցարիայի 55-ամյա քաղաքացի Վանեցյանին։

2023 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի գլխավոր դատախազությունը հանրային քրեական հետապնդում էր հարուցել Շվեյցարիայի և Հայաստանի քաղաքացի Վանեցյանի դեմ՝ փողերի լվացման հոդվածով։ Քննիչների տվյալներով՝ 2018 թվականին Վանեցյանը ձեռք է բերել և տնօրինել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 12,5 տոկոս բաժնետոմսերը՝ 15,5 միլիոն դոլարով, որոնք փաստացի պատկանել են Վատիկանում ՀՀ նախկին դեսպանին։ Քննիչները կարծում են, որ բոլոր անօրինական գործարքների արդյունքում Վանեցյանն ստացել է 14,526 մլրդ դրամ (35 մլն դոլար)։ Դատախազությունը նրան կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+