«Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացվի «Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» նախագիծը։ Այն հանրությանը կներկայացնի դաշնակահարուհի Աննա Ցագարելլին։
«Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» նախագիծը պարզապես դասական երաժշտության համերգ չէ․ այն հեղինակային ծրագիր է, որը տպավորիչ նկարազարդումներով լի գրքի նման ընկղմում է հանդիսատեսին հեղինակի ստեղծագործական աշխարհ:
«Պատկերացրեք․ սաղարթախիտ անտառ, ձնաբուք, տաքուկ անտառային տնակում փաթաթված եք սիրելի ծածկոցով, բուխարին ճրթճռթում է, սեղանին մի բաժակ տաք անուշաբույր թեյ, իսկ դուք ընկղմված գիրք եք կարդում:
Գիրքը էջերը ստիպում է ձեզ տխրել ու ծիծաղել, զարմանալ ու վշտանալ, բայց, որ ամենակարևորն է, այդ ընթերցանությունը մխիթարում է ձեր սիրտն ու հոգին: Հենց այսպիսին շունչ ունի Գիա Կանչելիի երաժշտությունը»,- նշված է նախագծի նկարագրությունում։
«Պարզ երաժշտություն դաշնամուրի համար» ալբոմը կոմպոզիտորը կազմել է 1966 թվականին, դրանում ներառելով կինոյի և թատրոնի համար գրված իր երաժշտության առավել արտահայտիչ և վառ հատվածները։
Աննա Ցագարելլին փայլուն դաշնակահարուհի է, ով ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան և ասպիրանտուրան, մի քանի միջազգային մրցույթների հաղթող է և դասական երաժշտության մասին «Երաժշտական պատվաստում» նախագծի հեղինակը։ Ստեղծել է դաշնամուրի ուսուցման սեփական մեթոդիկան:
Համերգը կկայանա փետրվարի 2-ին՝ ժամը 19։30-ին։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







