«Գրեմմի» մրցանակակիր «Էբեն» քառյակը Երևանյան հեռանկարներ միջազգային երաժշտական հոբելյանական 25-րդ փառատոնի շրջանակներում բացառիկ համերգ կունենա Երևանում։
Համերգը տեղի կունենա փետրվարի 20-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում։
Բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, «Տարվա անսամբլ» տիտղոսակիր քառյակն ավելի քան երկու տասնամյակների ընթացքում սահմանել է նոր չափանիշներ՝ հանդես գալով տարբեր ժանրերի կատարումներով և նոր մոտեցումներով:
Համերգի ծրագրում կհնչեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Լարային քառյակ համար 21, Ալֆրեդ Շնիտկեի Լարային քառյակ համար 3, Էդվարդ Գրիգի Լարային քառյակ համար 1 ստեղծագործությունները։
Տոմսերի արժեքը 2000-15 000 դրամ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







