ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հույս է հատնել, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա։
«Հուսով եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից հետո բանակցային գործընթացը լիարժեք ծավալ կստանա՝ արդեն իսկ համաձայնեցված և հանրահայտ սկզբունքների հիման վրա խաղաղության պայմանագրի լրամշակումն ավարտին հասցնելու համար»,- ընդգծել է Փաշինյանը։
Փաշինյանը նշել է, որ վրաց գործընկերոջը տեղեկացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից գործադրվող ջանքերի մասին և ընդգծել, որ ռազմաշունչ և առվելապաշտական հռետորաբանությունը չի նպաստում կարգավորման գործընթացին։
Մանրամասները՝ տեսանյութում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







