Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 05:08

Արդարադատության նախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է տեղահանված անձանց իրավունքների ամրապնդմանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարը ԵԽ գործընկերների հետ քննարկել է տեղահանված անձանց իրավունքների ամրապնդմանը վերաբերող հարցեր

Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետների պատվիրակությանը, որը գլխավորել է ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

Նշվում է, որ ԵԽ փորձագիտական պատվիրակությունը Հայաստանում է Եվրոպայի խորհրդի քարտուղարության նախաձեռնած «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդում» ծրագրի մեկնարկի շրջանակում: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանը ողջունել է պատվիրակության անդամներին՝ կարևորելով ԵԽ-ի հետ համագործակցությունը և միևնույն ժամանակ բարձր գնահատել ԵԽ ջանքերն՝ ուղղված ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աջակցությանը:

«ԵԽ գործընկերների հետ քննարկվել են Հայաստանում տեղահանված անձանց համար մարդու իրավունքների երաշխիքների ամրապնդմանն ուղղված հարցերը, այդ համատեքստում նաև՝ միգրացիայի, կրթության, իրազեկվածության բարձրացման ոլորտին վերաբերելի օրենսդրական ու իրավական գործընթացները»,- ասված է հայտարարությունում:

ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի փորձագետները ներկայացրել են ծրագրի իրականացման շրջանակը և նախանշել Արդարադատության նախարարության հետ համագործակցության շրջանակները, որոնք ներառում են տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության իրավական հենքի հետագա զարգացումը, այդ իրավունքների վերաբերյալ իրազեկման ամրապնդումը և տեղահանված անձանց շրջանակներում մասնագետների վերապատրաստումները:

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվել և Հայաստան է տեղափոխվել 100 632 Արցախի քաղաքացի։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+