Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ֆրանսահայ շանսոնյեի 100-ամյակի կապակցությամբ կթողարկի Շառլ Ազնավուրի երգերի թավջութակի գործիքային մշակումները, հայտնել է նվագախումբը Facebook-ի էջում։
Մշակումների ստեղծմանը մասնակցել են ֆրանսիացի թավջութակահար Կամիլ Թոման և երաժշտական պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերը։ Ազնավուրի ստեղծագործությունները կթողարկվեն «Deutsche Grammophon» ձայնագրման ընկերության պիտակով։
2023 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեան որոշել էր Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյակները ներառել 2024-25 թվականների կարևոր իրադարձությունների և հայտնի մարդկանց հոբելյանների օրացույցում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







