Գերմանական բյուջետային «Eurowings» ավիաընկերությունը 2024 թվականի մայիսից նախատեսում է մեկնարկել Երևան-Բեռլին ուղիղ թռիչքներ, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։
«Մենք անհամբեր սպասում ենք դիմավորելու Գերմանիայից ժամանող նոր զբոսաշրջիկներին: Անկախ նրանից պատմության սիրահար եք, մշակույթի, թե բնության կամ պարզապես արկածներ որոնող՝ Հայաստանն առաջարկում է տարատեսակ փորձառություններ բոլորի համար, ուստի ճամփորդի՛ր Հայաստան՝ բացահայտելու թաքնված ուղին»,- նշել է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը։
Բեռլին-Երևան թռիչքներն այժմ հասանելի են «Eurowings»-ի պաշտոնական կայքում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







