Հունվարի 29-ին «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն-թանգարանում համերգով հանդես կգա «Սկերցո» լարային քառյակը, կհնչեն «Թիֆանիի մոտ` նախաճաշ», «Մատանիների տիրակալը», «Գլադիատոր,», «Հարի Փոթեր» և այլ ֆիլմերի սաունդրեքները։ Համերգին կհնչեն նաև մեղեդիներ Չարլի Չապլինի և Շառլ Ազնավուրի մասնակցությամբ ֆիլմերից։
Քառյակում Արտաշես Մելիքյանն ու Լևոն Մարկուպչյանը ջութակ են նվագելու, Յարոսլավ Բիչկովը՝ ալտ, իսկ Դավիթ Ոսկանյանը՝ թավջութակ։
Համերգի սկիզբը՝ 19:30-ին։ Տոմսի արժեքը 6 հազար դրամ է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







