Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հունվարի 13-ին ԱՄՆ դոլարը գնում են 402․14 դրամ միջին գնով և վաճառում 408.89 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Հունվարի 12-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքը միջինում աճել է 0.10 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 436.92 դրամով, վաճառվում՝ 451.75 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.13 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.46 դրամով, վաճառվում՝ 4.73 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.03 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 498.59 դրամով, վաճառվում՝ 529․78 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.06 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







