ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է հունվարի 12-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը ավելացել է 0.34 դրամով՝ կազմելով 405.35 դրամ։
Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 444.18 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.60 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.04 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 516.98 դրամ՝ ավելանալով 0.71 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







