Անցնել բովանդակությանը
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25
Երևան +3°
  • Երևան+3°
  • Գյումրի−2°
  • Վանաձոր0°
  • Կապան+7°
  • Սևան−3°
  • 360.29 ▼ −0.18
  • 394.05 ▼ −0.34
  • 4.37 ▼ −0.03
  • 138.97 ▼ −0.05
Չորեքշաբթի, Նոյեմբերի 25 22:33

TF1-ին հայտնի է դարձել Բաքվում ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացու ադրբեջանամետ հայտարարությունների մասին

TF1-ին հայտնի է դարձել Բաքվում ձերբակալված Ֆրանսիայի քաղաքացու ադրբեջանամետ հայտարարությունների մասին

Ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանը, որը ձերբակալվել էր Ադրբեջանում 2023 թվականի դեկտեմբերին Ֆրանսիայի օգտին լրտեսության մեղադրանքով, երբեք չի թաքցրել իր ադրբեջանամետ դիրքորոշումը, հայտնել է Ֆրանսիական TF1 հեռուստաալիքը:

Ռայանը, ով մասնագիտացած է Ադրբեջանում պարենային ապրանքների ներմուծման և բաշխման մեջ, 2021 թվականի մայիսի 17-ին բաց նամակ է գրել նախագահ Էմանուել Մակրոնին՝ կոչ անելով ֆրանս-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու «վճռական գործողություններ»՝ խաթարված «չափազանց անշնորհք և կողմնակալ հայտարարություններով» և «ֆրանսիական հայամետ դիվանագիտությամբ»: Այս նամակը մնացել է անպատասխան, պարզաբանել է հեռուստաալիքը։

2023 թվականի հունվարին Ռայանը կրկին հրապարակայնորեն դատապարտել էր Ֆրանսիայի դիրքորոշումը Բաքվի և Երևանի միջև հակամարտության վերաբերյալ։ «Ֆրանսիայում հայկական սփյուռքի արմատական ​​տարրերն իրական հակաադրբեջանական արշավ են սկսել և կեղծ քարոզչություն են տարածում»,- ասել էր նա։

Հատկանշական է, որ Ռայանի այս և նմանատիպ այլ հայտարարությունները չեն խանգարել Ադրբեջանի իշխանություններին նրան ձերբակալելու որոշում կայացնել, նշել է ֆրանսիական հեռուստաալիքը։

Ձեռնարկատիրոջ հայրը՝ Ռիչարդ Ռայանը, ըստ TF1 հրապարակման, կարծում է, ձերբակալությունն ուղղակիորեն կապված է Փարիզի և Բաքվի միջև վերջերս լարված հարաբերությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի պայմաններում։ «Իմ որդին մի անգամ ինձ ասաց, որ ցանկանում են նրան որպես գրավ օգտագործել»,- հեռուստաալիքը մեջբերում է Ռայանի հոր խոսքերը:

Ֆրանսիացի գործարարի փաստաբան Նիզամի Ալիևը վստահ է, որ Ռայանը գործակալ չէ. «Նա պարզապես շփվել է համաքաղաքացիների հետ, որոնք, ինչպես նա հետագայում է իմացել, ֆրանսիական հետախուզության գործակալներ էին»: Միևնույն ժամանակ, փաստաբանն այս գործը «քաղաքական» չի համարում։ Ռայանին, նրա կարծիքով, սպառնում է 10-15 տարվա ազատազրկում, հայտնում է TF1-ը։

Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լեյլա Աբդուլաևան հունվարի 9-ին հայտնել էր, որ 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը։

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հունվարի 10-ին Ռայանի կալանավորումը «կամայական» էր անվանել և պահանջել էր նրան անհապաղ ազատ արձակել։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. «Սպառնո՞ւմ ես թիմին»․ Փաշինյանն ու Ավինյանը վիճել են ՔՊ վարչության նիստում․ ԶԼՄՆոյեմբերի 20
  2. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Վերաքննիչ դատարանը մերժել է Սահակ Մանուկյանի գործով ԵՊՀ բողոքըՆոյեմբերի 20
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+