Երևանում հունվարի 5-ին հերթական անգամ կրակել են Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ժոնգ Տոնգ» մարդատար ավտոբուսի ուղղությամբ, գրում է Shamshyan.com-ը:
Նշվում է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքում ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ Գագիկ Եղիազարյանից, ով հայտնել է, որ Աթոյան և Էրեբունի փողոցների խաչմերուկում թիվ 58 համարի «Zhongtong» մարդատար ավտոբուսի ուղղությամբ կրակոց են արձակել, ինչի հետևանքով ապակին փշրվել է։
Պարզվել է, որ երբ վարորդը ավտոմեքենան վարելիս է եղել Ռոստովյան-Բելինսկի փողոցների խաչմերուկից դեպի Բելինսկի փողոց, ընթացքի ժամանակ անհայտ անձը պնևմատիկ զենքով կրակել ու կոտրել է ավտոբուսի հետևի ապակին։
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
2023 թվականի հոկտեմբերի 21-ին հայտնել էինք, որ թիվ 18 երթուղու ավտոբուսը, որում եղել են ուղևորներ, ապակու վրա կրակոցի կամ քարի հարված է ստացել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







