Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:40

Ադրբեջանական գերության մեջ պահվողների իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք է կատարվում. Մինասյան

Ադրբեջանական գերության մեջ պահվողների իրավունքների պաշտպանության ծավալուն աշխատանք է կատարվում. Մինասյան

Գերիների ազատման համար տարվող աշխատանքները մեծածավալ են, և առաջիկայում հնարավորություն կունենանք միջազգային ատյանների կողմից հաստատված որոշումներով ներկայացնել, թե ուր ենք հասել, հունվարի 8-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ պատասխանելով Armenia Today-ի թղթակցի հարցին:

Նա հիշեցրեց, որ գերիների հետ կապված դեկտեմբերին ուրախալի լուր ունեցանք, ու երեք տասնյակից ավելի գերիներ վերադարձան Հայաստան:

«Գերիների հետ կապված հարցն Արտաքին գործերի նախարարության հետ կապված դիվանագիտական աշխատանքն է՝ մանրամասն մեր դեսպանների միջոցով նաև միջազգային հարթակներում ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել, ովքեր են այդ մարդիկ, նրանց քաղաքական անցյալը, անցած ճանապարհը և Կարմիր խաչի միջոցով այցելությունները։ Ինչպես մամուլի հաղորդագրություններից ինքներդ եք տեղեկանում, ժամանակ առ ժամանակ կապի հաստատումը  հարազատների հետ դիվանագիտական ուղիներով տարվելիք աշխատանքն է»,- ասաց  Մինասյանը:

Նրա խոսքով՝ միջազգային իրավական հարցերով կառավարության ներկայացուցչությունն ինտենսիվ աշխատանքներ է իրականացնում բազմաթիվ միջազգային ատյաններում, մասնավորապես՝ դատական, որտեղ միջորդություններով ու հայցապահանջներով հայ ազգի ներկայացուցիչներին փորձում է պաշտապնել և իրավունքները վերականգնել:

Անդրադառնալով գերիների թվին, ըստ Մինասյանի, պետք է հենվել այն տվյալների վրա, որը ներկայացվել է Քննչական կոմիտեի կողմից:

«Այնտեղ կարող է թյուրըմբռնում լինել, որովհետև ադրբեջանակն կողմը դրանց մի մասին ռազմագերի չի համարում, իսկ հայկական կողմն այլ մոտեցում ունի, դրա համար եկեք առաջնորդվենք այն տվյալների հիման վրա, որը ներկայացնում է Քննչական կոմիտեն»,- պարզաբանեց Մինասյանը:

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության դեմ։ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը 2024 թվականի հունվարի 4-ին հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով զոհվել է 223 անձ, վիրավորվել՝ 244-ը, գերեվարվել է 17 անձ, անհետ կորել՝ 20 անձ։ ՔԿ տվյալներով՝ դիակի նկատմամբ շուրջ երկու տասնյակ անարգանքի դեպքեր են եղել։ Սեպտեմբերի 29-ին Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով 218 զոհ, 21 անհետ կորած, 3 չնույնականացված դի և 120 վիրավոր կա։ 44-օրյա պատերազմից հետո 32 անձի բռնի անհետացման փաստական տվյալներ կան։

Մանրամասները՝ տեսանյութում։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+