Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:59

2024-ի ամենասպասված կինոպրեմիերաները

2024-ի ամենասպասված կինոպրեմիերաները

Նոր տարի՝ նոր կինոբացահայտումներ. Armenia Today-ը ձեզ համար կազմել է գալիք տարվա առաջատար 5 ֆիլմի պրեմիերաները:

1․ Բոբ Մարլի․ Մեկ սեր

Հունվարի 11-ին համաշխարհային էկրաններին կհայտնվի կենսագրական դրամա՝ նվիրված ճամայկացի լեգենդար երգիչ Բոբ Մարլիին։ Ռեժիսոր Ռեյնալդո Մարկուս Գրինի «Բոբ Մարլի․ Մեկ սեր»-ը կպատմի երաժշտի կյանքի պատմությունը՝ սկսած նրա փառքի հասնելուց մինչև մահը: Գլխավոր դերերում են Քինգսլի Բեն-Ադիրը, Լաշանա Լինչը և Ջեսսի Սիլիոն։ Ֆիլմի շնորհիվ երկրպագուները կկարողանան նոր մանրամասներ իմանալ Մարլիի մասին, եւ նրան անծանոթները կբացահայտեն կատարողի հիանալի աշխարհի անհատականությունը:

2. Դեդպուլ-3

Էքշն-կատակերգական ֆիլմերի երկրպագուներին այս տարի կուրախացնի Marvel-ի սուպերհերոսների մասին ֆիլմերի երրորդ մասը՝ Ռայան Ռեյնոլդսի մասնակցությամբ: Դեդպուլ 3-ը հիմնված է հակահերոս Ուեյդ Ուիլսոնի մասին կոմիքսների վրա՝ արագ խոսող վարձկանի, ով հանկարծակի վերածնվելու կարողություն է ձեռք բերում։ Ֆիլմը համաշխարհային էկրան կբարձրանա հուլիսին և կդառնա Marvel Cinematic Universe մեդիա ֆրանշիզայի 34-րդ կոմիքսային ֆիլմը։

https://www.youtube.com/watch?v=—YSFcpS9xI

3․ Գլադիատոր-2

Պատմական դրամայի սիրահարները կվայելեն նաև դարասկզբին թողարկված հռոմեացի զորավար Մաքսիմուսի մասին ֆիլմի շարունակությունը։ Գլադիատոր 2-ում, սակայն, գլխավոր հերոսը կլինի Մաքսիմուսի եղբորորդին՝ Կոմոդուս Լուսիուսը։ Ռեժիսոր Ռիդլի Սքոթի կողմից ֆիլմի գործողությունները տեղի կունենան 200 թվականին՝ 20 տարի հետո, երբ Մաքսիմուսը կռում էր իր թշնամու հետ Հռոմեական Կոլիզեյում: Ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերին։

https://www.youtube.com/watch?v=e0CJbdZtzI0

4. Դյունա․ Մաս երկու

Դեռ 2021 թվականին հայ կինոսերները հիշել են Դենիս Վիլնյովի «Դյունա»-ն՝ շնորհիվ Հոլիվուդի ամենապահանջված կոմպոզիտոր Հանս Ցիմմերի ֆիլմի սաունդթրեքի դուդուկի կախարդական ձայնի։ «Դյունա․ Մաս երկու»-ի սցենարի գրական հիմքը Ֆրենկ Հերբերտի գիտաֆանտաստիկ վեպի երկրորդ կեսն էր։ Շարունակությունը խոստանում է բացահայտել ազատասեր Ֆրեմեն Չանի Քայնեսի կերպարը։ Ֆիլմը էկրան կբարձրանա մարտին։

5. Ջոկեր․ խելագարություն՝ երկուսի համար

Ջոկերի մասին ամերիկյան հոգեբանական թրիլլերը կվերադառնա հոկտեմբերին որպես քրեական ժանրի մյուզիքլ։ «Ջոկեր. խելագարություն երկուսի համար» ֆիլմի գործողությունները տեղի են ունենում հորինված Գոթեմ քաղաքում։ Գլխավոր հերոսը խելագար հանցագործ Արթուր Ֆլեքն է, ով ստացել է «Ջոկեր» մականունը։ Ֆիլմի սյուժեն սկսվում է Arkham հոգեբուժական կլինիկայում։ Գլխավոր դերում կրկին հանդես կգա Խոակին Ֆենիքսը, իսկ Հարլի Քուինի դերը բաժին կհասնի ամերիկացի փոփ երգչուհի Լեդի Գագային։

https://www.youtube.com/watch?v=03ymBj144ng

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+