Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 01:52

Տոներից հետո շամպա՞յն է մնացել․ 5 հետաքրքիր տարբերակ այն օգտագործելու համար

Տոներից հետո շամպա՞յն է մնացել․ 5 հետաքրքիր տարբերակ այն օգտագործելու համար

Ճիշտ է, շատերի համար կիսատ խմած շամպայնի գաղափարը ծիծաղելի կթվա, բայց, այնուամենայնից, այդպես էլ է պատահում, ու եթե նախորդ օրն այնքան եք խմել, որ այլևս ի վիճակի չեք շամպայնի մնացորդը հաղթահարելու, ահա Ձեզ մի քանի տարբերակներ թե ինչ անել, գրում է Euronews-ը։

Նշվում է, որ Նոր տարվա գիշերն աշխարհում 60 միլիոն շամպայնի խցաններ են թռնում։ Այդ 60 միլիոնից գոնե մի փոքր մասը մնում է չխմված։ Իսկ ի՞նչ անել դրանք։

1․ Կերակուր պատրաստել։

Շամպայնի ընկուզային համը շատ լավ լրացնում է շատ կերակրատեսակների, օրինակ՝ ռիզոտտոյում, որպես սպիտակ գինու փոխարինող։ Եթե ավելի շատ քաղցրի կողմնակից եք, փորձեք մրգային պաղպաղակ պատրաստել՝ տրորեք ձեր սիրած մրգերը, ավելացրեք հալեցրած տաք շաքար, շամպայն ու ջուր, դրեք սառցարանում։ Ահա և պատրաստ է։

Վերջապես, եթե ազատ ժամանակ շատ ունեք, կարող եք շամպայնի քացախ ստանալ։ Շամպայնը, խնձորի քացախն ու ջուրը լցրեք տարրայի մեջ, ծածկեք շորով և թողեք 2-3 ամիս մութ և սառը վայրում։ Երբ քացախը պատրաստ լինի, մրզեք և լցրեք մաքուր տարրայի մեջ։ Իդեալական է աղցանների և սոուսների համար։

2․ Փոքրիկ խորանարդներով սառեցրեք սառցարանում կոկտեյլների համար։

Փոքր խորանարդները հրաշալի հավելում կլինեն ինչպես, օրինակ, Սանգրիայի համար, այնպես էլ զուտ նարնջի հյութի համար։ Դրանք կարող եք ավելացնել ցանկացած խմիչքի մեջ։

3․ Խնամեք ձեր մաշկը։

Չնայած ալկոհոլն ավելի շատ ընդունված է համարել մաշկը չորացնող, բայց շամպայնը շատ ու շատ բաղադրիչներ ունի, որոնք կգեղեցկացնեն Ձեր մաշկը։ Օրինակ՝ այն պարունակում է ռեսվերատրոլ՝ բուսական միացություն, որը հակաօքսիդային հատկություններ ունի, որը կա նաև, օրինակ, խաղողի մեջ։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ ռեսվերատրոլը կարող է մեղմել ծերացումը, պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից, այտուցներից և նույնիսկ խոնավեցնող հատկություն ունի։

Կարող եք շամպայնը պահել սառնարանում, ապա այն քսել դեմքին։ Հիշե՛ք, դրանից հետո պետք է օտգագործել խոնավեցնող միջոցներ և, հաշվի առնելով ռեսվատերոլի լույսի հանդեպ զգայուն լինելու հատկությունը, այն օգտագործեք երեկոյան՝ քնելուց առաջ։

4․ Մաքրեք Ձեր կոշիկները։

Շամպայնով կոշիկ փայլեցնելը միջուցե ծիծաղելի է հնչում, բայց այս միջոցը հայտնի էր դեռ 19-րդ դարում Փարիզում և Լոնդոնում։
Համաձայն թեորիայի, շամպայնն օգնում է մաքրել կոշիկի ավելցուկ վաքսը, այդ իսկ պատճառով լավագույն արդյունք տալիս է հենց չոր շամպայնը, քանի որ շաքարի մեծ քանակությունը Ձեր կոշիկներին կեղտոտ տեսք կտա։ Սրբեք Ձեր կոշիկները, ապա վաքսեք, շամպայնը լցրեք մաքուր շորի վրա և սրբեք կոշիկները։

5․ Լվացրեք Ձեր մազերը։

Շամպայնի հակաոքսիդանտները մազերի խնամքի շատ լավ միջոցներ են։ Մազերը շամպայնով թրջելը կօգնի պաշտպանել վնասվածքներից և կչեզոքացնի ազատ ռադիկալները՝ առողջ պահելով Ձեր գլխի մաշկը։ Մեկ բաժակ շամպայնը հատկապես լավ արդյունք կտա շեկ ներկված մազերի վրա։ Շամպայնի ոսկեգույն տոները կընդգծեն մազերի գույնն ու կավելացնեն փայլը։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+