Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−4°
  • Վանաձոր+5°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 06:19

Կաղանդ անուշ, չամչարակ ու սիսեռագնդիկ. հին հայկական ամանորյա ընթրիքի բաղադրատոմսը

Կաղանդ անուշ, չամչարակ ու սիսեռագնդիկ. հին հայկական ամանորյա ընթրիքի բաղադրատոմսը

Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենների հետ կազմել են Հին հայկական ամանորյա ընթրիքի հիմնական բաղադրիչները: Հայերն ամանորին սովորաբար պահում էին յոթ թիվը` յոթ տեսակ թարմ միրգ` խնձոր, տանձ,սերկևիլ,նուռ,խաղող,զկեռ,արմավ, յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր, յոթ տեսակ ընդեղեն` ընկույզ,պնդուկ,նուշ, պիստակ, ծիրանի կորիզի միջուկ,շագանակ, ձմերուկի կորիզ:

Ամանորին պատրաստել են ոսպից, սիսեռից քյուֆթա, ձավարեղենից ձեթով տոլմա, ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված մայրամապուր, լոբով և լոբաջրով պատրաստված կերակրատեսակներ:

Լոբով աղցան


Ամանորյա սեղանի զարդն էր լոբին` իր տարատեսակներով հանդերձ: Լոբին իր պատյանով նման է ընտանիքի, իսկ հատիկը` սաղմն է, էմբիրոնը` կրկին նորացվող կյանքի և հավերժության գաղափարը:
Խեթերը լոբին կապում էին աչքի լույսի հետ և իրենց մոգական ծեսերում լոբով շփում էին աչքերը` միաժամանակ լոբուն նվիրված բանաձևեր արտասանելով:

Բաղադրատոմս
Կարմիր լոբի 80գր., սոխ25 գր., արևածաղկի ձեթ` 15 գր., քացախ`15 գր., աղը, պղպեղը, համեմը և մաղադանոսն ըստ ճաշակի: Լոբին խաշել, ջրքամել: Վրան ավելացնել կտրատած սոխ, մնացած բանջարեղեններն ու համեմունքները:Սիսեռ, հոնի չիր, ընկույզ, աղ, չամիչ, ալյուր, ջուր, հիլ:

Սիսեռից գնդիկներ


Սիսեռը նախօրոք թրջում են և գոլ ջրում պահում որոշ ժամանակ, որից հետո ձեռքով շփում են և միջուկն անջատում հաստ կեղևից: Եփում են 10-15 րոպ ե և կրկին նույն գործողությունը կատարում: Կեղևը միջուկից անջատելուց հետո սիսեռը մսաղացով աղում են, վրան ավելացնում կորիզներից անջատված հոնի չիր/նախապես թրջել գոլ ջրի մեջ/, ընկույզի
ծեծած միջուկը, քիշմիշ, աղ, հիլ: 2 ճաշի գդալ ալjուրը բովում և քիչ ջրով բացում են ու եփված այդ թանձր խյուսը լցնում սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստում են կոլոլակներ: Մատուցել իս կոլոլակները շարում են տափակ սկուտեղի վրա, համեմում կանաչիով: Արևմտյան Հայաստանում օգտագործում են
նաև թահին և լիմոնի հյութ:

Խոշաբ, չամչարակ


Սալորի չիր 25 գր., թթի չիր 25 գր., ծիրանի չիր 25 գր., չամիչ 20 գր., շաքարավազ 10 գր., դարչին ըստ ճաշակի:
Նշված մթերքները լվանալ, խառնել իրար, ավելացնել տաք ջուր և եփել 20-25 րոպե, ապա ավելացնել շաքարավազ և դարչին: Թույլ կրակի վրա եփել մինչև եռալը: Մատուցել սառը վիճակում:

Կաղանդ անուշ

500 գր., ընկույզի միջուկ, 700գր. մեղր: Մեղրը հարել այնքան, որ սպիտակի: Ընկույզի միջուկը խաշել, մաքրել, մանրացնել և բովել մինչև ոսկեգույն դառնալը, խառնել հարած մեղրին:

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+