Ամերիկյան Spirit Airlines ընկերությունը սխալմամբ վեցամյա տղային այլ ինքնաթիռ է նստեցրել, նա Ֆորտ Մայերս ուղևորվելու փոխարեն հայտնվել է Օռլանդոյում, հայտնում է Wink News-ը:
Տղայի անունը Կասպեր է, նրան Ֆորտ Մայերսում պետք է դիմավորեր տատիկը։ Ընդ որում՝ նրա ուղեբեռը հասել է ճիշտ հասցեով։
Մարիա Ռամոսն իր թոռանը չի գտել Ֆորտ Մայերսի օդանավակայանում, և ստիպված է եղել Օռլանդո հասնել։ Ավիաընկերությունն առաջարկել է փոխհատուցել տատիկի ծախսերը, բայց միակ բանը, որ նա ցանկացել է, բացատրություններն են եղել։
Արդյունքում՝ Spirit Airlines-ը խոստովանել է, որ օդանավակայաններում նախատոնական մեծ ծանրաբեռնվածության ֆոնին սխալ են թույլ տվել։
Այս միջադեպը մասամբ հիշեցնում է «Տանը մենակ 2» ֆիլմի սյուժեն, որում գլխավոր հերոսը՝ տասնամյա Քևին Մաքքալիսթերը, ընտանեկան ուղևորության ժամանակ պատահաբար նստում է դեպի Նյու Յորք ուղևորվող օդանավ, իսկ իր ծնողները, եղբայրը և մյուս հարազատները թռչում են Ֆլորիդա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







