Բելառուսի և Ադրբեջանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են օկուպացված Արցախում ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման հարցերը, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։
«Ադրբեջանի նախագահը հաստատել է Բելառուսի առաջարկը՝ մասնակցելու Ղարաբաղում ենթակառուցվածքային օբյեկտների արդիականացմանն ու կառուցմանը»,- փոխանցում են Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից։
Հաղորդում են, որ պետությունների ղեկավարները քննարկել են Բելառուսի նախագահի Ադրբեջան կատարելիք այցը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







