Երևանում դեկտեմբերի 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ ՀԻդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյուն, դեկտեմբերի 18-ի առավոտյան ճանապարհներին՝ մերկասառույց, 18-ի ցերեկը, 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 3-6մ/վ, դեկտեմբերի 17-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ, լեռնային գոտիներում սպասվում է բուք։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ի և 19-ի գիշերը կնվազի 7-10 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







