Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 14-ին ԱՄՆ դոլարը գնում են 401.86 դրամ միջին կշռված գնով և վաճառում 408.22 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 13-ի համեմատ` դոլարի վաճառքի փոխարժեքն աճել է 0․42 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 433.11 դրամով, վաճառվում՝ 447.97 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքն ավելացել է 0.73 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.43 դրամով, վաճառվում՝ 4.69 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն աճել է 0․01 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 494.50 դրամով, վաճառվում՝ 522.25 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.21 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







