Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 12-ին ԱՄՆ դոլարը գնում են 400.89 դրամ միջին գնով և վաճառում 407.17 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Դեկտեմբերի 11-ի համեմատ՝ դոլարի վաճառքի փոխարժեքն աճել է 0.21 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 428.19 դրամով, վաճառվում՝ 442.17 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ նվազել է 0.21 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է 4.37 դրամով, վաճառվում՝ 4.61 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքն ավելացել է 0.02 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 491.38 դրամով, վաճառվում՝ 518.81 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.26 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







