Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը դեկտեմբերի 1-ին ԱՄՆ դոլարը գնում են 400.19 դրամ գնով և վաճառում 407.06 դրամով, տեղեկանում ենք Rate.am կայքից:
Նոյեմբերի 30-ի համեմատ դոլարի վաճառքի փոխարժեքն աճել է 0․56 դրամով։ Եվրոն ընդունվում է միջինը 433,22 դրամով, վաճառվում՝ 447.61 դրամով։ Եվրոյի վաճառքի փոխարժեքը նվազել է 1.29 դրամով։
Ռուսական ռուբլին ընդունվում է միջինում 4.43 դրամով, վաճառվում՝ 4.69 դրամով, նախորդ օրվա համեմատ ռուբլու վաճառքի փոխարժեքն ավելացել է 0․01 դրամով։ Բրիտանական ֆունտը գնվում է 493.88 դրամով, վաճառվում՝ 521.69 դրամով։ Բրիտանական ֆունտի վաճառքի փոխարժեքը նվազել է 0.70 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







