Ամանորյա տոների կապակցությամբ 2024 թվականին ոչ աշխատանքային կլինեն հունվարի 1-ը և 2-ը: Հունվարի 3-ից կսկսվի աշխատանքային տարին, տեղեկությունն «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմը:
Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին հոդվածի համաձայն՝ Ամանորի տոները նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը՝ ներառյալ:
Հունվարի 6-ին Սուրբ Ծնունդի և Հայտնության տոնն է, այդ օրը ևս կլինի ոչ աշխատանքային:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ քաղաքացիների հարցերին առցանց պատասխանելու ընթացքում շփոթմամբ նշել էր, որ 2024թ. աշխատանքային օրերը կմեկնարկեն հունվարի 4-ից։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







