Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան +1°
  • Երևան+1°
  • Գյումրի−3°
  • Վանաձոր+5°
  • Կապան+6°
  • Սևան0°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 02:24

Ո՞ր երանգի զգեստներից պետք է խուսափել 2024-ի Ամանորին

Ո՞ր երանգի զգեստներից պետք է խուսափել 2024-ի Ամանորին

2024 թվականը Կանաչ Փայտե Վիշապի տարի է. դա տեղի է ունենում միայն 60 տարին մեկ անգամ, հայտնում է thevoicemag.ru-ն։ 

Նշվում է, որ վիշապները համարվում են վտանգավոր և չար արարածներ, սակայն ժամանակից շուտ մի վախեցեք, քանի որ խոսքը չինական հորոսկոպի մասին է, իսկ Չինաստանում վիշապն ամենահարգված կենդանիներից է։ Նա իմաստուն է, ազնվական, ինչպես նաև շատ է սիրում հարստությունը և, հետևաբար, այն առատաձեռնորեն շնորհում է բոլորին, ում սիրում է:

Ի՞նչ է պետք անել, որպեսզի տարվա տիրակալը Ձեզ նկատի: Սկզբից նրան հանդիպելիս պետք է ճիշտ հագնվել։ Կան գույներ, որոնք դուր կգան վիշապին, բայց կան նաև այնպիսիք, որոնք նրա մոտ միայն գրգռվածություն և զայրույթ կառաջացնեն։

Կանաչ

Տարվա գույնն առաջին և ամենաակնառու ընտրությունն է։ Այնուամենայնիվ, հիշեք, որ վիշապը նախընտրում է բնական գույներ, օրինակ՝ կանաչ տերևներ, մամուռ կամ զմրուխտ: Ավելի լավ է խուսափել անբնական նեոնային երանգներից՝ տարվա խորհրդանիշը դրանք չի սիրում։

в каком цвете встречать 2024
в каком цвете встречать 2024
 
Մանուշակագույն

Վիշապը սիրում է շքեղություն և ուժ, իսկ մանուշակագույնն արևելյան դիցաբանության մեջ առաջնորդության և հարստության խորհրդանիշ է: Այնուամենայնիվ, ոչ բոլոր մանուշակագույնի երանգներն են նախընտրելի. խուսափեք մուգ գույներից։ Վիշապը սիրում է զվարճանալ, և դրանք չափազանց մուգ են դրա համար:

в каких цветах встречать 2024
в каких цветах встречать 2024
 
Կարմիր

Կարմիրը ևս հաղթող տարբերակ է․ նախ՝ վիշապը սիրում է այն, և երկրորդ՝ Չինաստանում կարմիրն ասոցացվում է ուրախության, երջանկության և հաջողության հետ։ Լավագույնն այն է, որ ընտրեք դասական կարմիրը, օրինակ՝ կակաչի կամ ցուլֆինի գույնը, իսկ բնության մեջ չգտնվող ֆլուորեսցենտ կարմիրը և մանուշակագույնը թողեք մեկ այլ առիթի համար:

2024 год в чем встречать
2024 год в чем встречать

Դեղին

Չինաստանում այս գույնն ասոցացվում է բարձր դիրքի և հզորության հետ. երկար ժամանակ այն կարող էին կրել միայն կայսերական ընտանիքի անդամները: Վիշապը հավանություն է տալիս դեղին գույնին։ Դեղինի երանգները համարվում են կայունության և հաջողության խորհրդանիշ:

2024 в чем встречать
2024 в чем встречать
 
Մետաղական

Վիշապը սիրում է շողշողացող և փայլփլուն հանդերձանք, ուստի կարող եք ազատ զգալ՝ կրելով ոսկե, արծաթե կամ բրոնզե աքսեսուարներ կամ մետաղական հագուստ: Այնուամենայնիվ, հիշեք մեկ կարևոր «բայց»՝ տարվա խորհրդանիշը կարող է զայրանալ, եթե նրան չափից դուրս նմանվեք։ 

платье на новый год 2024
платье на новый год 2024


Ձեզ բարի Ամանոր և Սուրբ ծնունդ։ 

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+