Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+5°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:13

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Արցախից տեղահանված հայերի տները կապարակնքվել են

Ադրբեջանցի պաշտոնյան հայտնել է, որ Արցախից տեղահանված հայերի տները կապարակնքվել են

Ղարաբաղում բնակարանները, մշակութային հուշարձանները պահպանվում են հատուկջոկատայինների կողմից, տեղահանվածների տները կապարակնքվել են, որպեսզի ոչ ոք չմտնի, հայտարարել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի (CAIR) խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ 

«Արդարադատության միջազգային դատարանի որոշման որոշակի մասը վերաբերում է այս հարցին։ Սա Ադրբեջանի պարտավորությունն է։ Դժվար է ասել, թե ֆիզիկապես ինչպես կանցնեն գործընթացները։ Կարծում եմ, ինչպես արդեն հայտարարել է Ադրբեջանի կառավարությունը, բոլորին, ովքեր ցանկանում են վերադառնալ, ժամանակ կտրվի»,- նշել է նա։

Ադրբեջանցի պաշտոնյան բացատրել է, որ նրանք, ովքեր ցանկանում են վերջնականապես վերադառնալ, կվերադառնան, կամ եթե ինչ-որ մեկն ուզում է գալ և վերցնել իրերը, ապա, ամենայն հավանականությամբ, նրան նման հնարավորություն կտրվի։ «Այսինքն՝ Ադրբեջանը կկատարի դատարանի որոշումը, ԱԳՆ-ն արդեն հայտարարություն է տարածել այս հարցի վերաբերյալ»,- նշել է Շաֆիևը։

Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ Արցախից Հայաստան է տեղափոխվել բռնի տեղահանված 100․632 մարդ։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+