Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է 71 մարդ, հայտնում է ISNA գործակալությունը։
«Տուժածների մեծ մասը վնասվածքներ է ստացել անկողնուց ընկնելու կամ աստիճաններից իջնելու հետևանքով, այդ մարդկանցից ոմանք նաև սթրես ու հոգեկան ճնշում են ունեցել»,- նշել է գործակալությունը՝ վկայակոչելով Սիստան և Բելուջիստան նահանգի ճգնաժամային կառավարման վարչության գլխավոր տնօրենին։
ISNA-ի փոխանցմամբ՝ երկրի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, իսկ աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







