Ձեզ ենք ներկայացնում նոյեմբերի 20-27-ն ընկած ժամանակահատվածի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։
Խոյ
Այս շաբաթ չափազանց սթրեսային կլինի։ Այնպես որ, մի հրաժարվեք առաջարկվող օգնությունից։ Աշխատեք կոնֆլիկտների մեջ չմտնել գործընկերների հետ։
Ցուլ
Եթե ցանկանում եք հաջողության հասնել, կարևոր է կենտրոնանալ գործերի վրա: Երեքշաբթի ավելի լավ է հապճեպ որոշումներ չընդունել, ցանկալի է ամեն ինչ մտածել և ինչ-որ մեկի հետ խորհրդակցել։ Հինգշաբթի օրը ցանկալի չէ բանակցել և կարևոր գործարքներ կնքել։
Երկվորյակ
Աշխատավայրում փոփոխություններ են սպասվում, ընդ որում՝ դեպի լավը։ Սիրային հարցերում հաճելի նորությունների սպասեք։
Խեցգետին
Այս շաբաթ չարժե սադրանքների ենթարկվել։ Նույնիսկ կարճ ժամանակահատվածում թույլ մի տվեք, որ ձեզ առաջնորդեն բացասական հույզերը: Շաբաթը կարող է հաջող լինել աշխատանքի առումով, փորձեք առավելագույնս օգտագործել ձեր ստեղծագործական ունակությունները:
Առյուծ
Այս շաբաթը կարող է լի լինել վեճերով և հիասթափություններով։ Հնարավոր է, որ ստիպված լինեք նոր հարաբերություններ կառուցել: Փորձեք խուսափել բռնապետական պահանջներից և հանգիստ ընդունեք ուրիշների խորհուրդները: Ձեր ուժերն ու նյարդերն ավելի խնայողաբար ծախսելու համար խորհուրդ է տրվում կենտրոնանալ առավել հրատապ խնդիրներից մեկի վրա։
Կույս
Եկել է վճռական գործողությունների ժամանակը։ Երեքշաբթի և չորեքշաբթի օրերը լավ օրեր են բիզնեսի խնդիրները լուծելու համար։ Չորեքշաբթի օրը շատ աշխատանք կարող է կուտակվել ձեր վրա, բայց դա կլինի հետաքրքիր: Հանգստյան օրերին մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, իսկ երեխաները կուրախացնեն ձեզ իրենց ձեռքբերումներով:
Կշեռք
Որպեսզի շաբաթը դրական արդյունքներ ունենա, բոլոր կարևոր բաները պետք է պլանավորվեն երկուշաբթի և չորեքշաբթի օրերին: Շաբաթ օրը հաջող օր է կուտակված խնդիրները հաղթահարելու համար։
Կարիճ
Դուք կկարողանաք կատարել գրեթե անհնարինը, պարզապես պետք է ցանկանաք, բայց մի մոռացեք ձեր անձնական կյանքի մասին:
Աղեղնավոր
Այս շաբաթ ձեր առջև կբացվեն նոր հնարավորություններ։
Այծեղջյուր
Երեքշաբթի օրը մտերիմներն ըստ արժանվույն կգնահատեն ձեր ձեռքբերումները։ Ցանկալի է շաբաթվա առաջին կեսին ծրագրել ամենակարևոր գործերը, հանդիպումները, խնդիրների լուծումները։
Ջրհոս
Դուք կունենաք վիթխարի ծրագրեր իրականացնելու հնարավորություն։ Ցանկալի է հետաձգել երկար ուղևորությունները և ավելորդ հանդիպումները։
Ձկներ
Այս շաբաթ դուք պետք է բարձրացնեք ձեր ինքնագնահատականը: Հնարավոր է բնակության կամ աշխատանքի վայրի անսպասելի փոփոխություն: Երկուշաբթի օրը լավ օր է շփվելու, ինչ-որ բան սովորելու համար և հաջող է բիզնես գործընկերների հետ բանակցելու համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







