Անցնել բովանդակությանը
Շաբաթ, Նոյեմբերի 28
Երևան 0°
  • Երևան0°
  • Գյումրի−5°
  • Վանաձոր+6°
  • Կապան+6°
  • Սևան−1°
  • 360.12 ▼ −0.16
  • 394.84 ▼ −0.53
  • 4.38 ▼ −0.01
  • 138.99 ▼ −0.03
Շաբաթ, Նոյեմբերի 28 08:33

ԿԳՄՍՆ-ն պատասխանել է ռուսերեն դասագրքերի տարածումը դադարեցնելու մասին ՌԴ մեղադրանքներին

ԿԳՄՍՆ-ն պատասխանել է ռուսերեն դասագրքերի տարածումը դադարեցնելու մասին ՌԴ մեղադրանքներին

ԿԳՄՍՆ-ն պատասխանել է ռուսերեն դասագրքերի տարածումը դադարեցնելու մասին ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովի հայտարարությանը: Armenia Today-ի հետ զրույցում նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ասել է, որ «դասագրքերը գործածության երաշխավորում կստանան միայն փորձաքննությունից հետո»:

«Այսօր արդեն 30 անուն դասագրքերն ուղարկվել են համապատասխան կազմակերպություն: Նրանց հետ աշխատել ենք, որ հնարավորինս սեղմ ժամկետներում փորձաքննությունն իրականացնեն ու ավարտեն, և դասագրքերը, եթե որևէ ձևով չեն հակասում մեր կրթության չափորոշիչներին և այն մոտեցումներին, որոնց կան մեր կրթության մեջ, երաշխավորվեն գործածության համար և մուտք գործեն դպրոցներ»,- ասել է Սարգսյանը:

Նա նշել է, որ դա սահմանված կարգն է, և այդ մասին նախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ռուսական կողմը ներկայացնող կազմակերպության՝ մասնավորապես «Россотрудничество»-ի հետ։ 

Ըստ Սարգսյանի՝ խոսքը ՌԴ-ից ներկրված 52 000 դասագրքերի մասին է, որոնք նախատեսված են Հայաստանում գործող 45 դպրոցների համար, որոնք ունեն ռուսերենով ուսուցվող դասարաններ: Նա հավելել է, որ այդ դասարանների ուսուցման համար տարբեր ռեսուրսներ են օգտագործվել, տարբեր դասագրքերից են օգտվել, երաշխավորված ուսումնական նյութերից, որպեսզի լրացնեն միասնական դասագրքերի բացակայությունը: 

Ըստ վարչության պետի, թեև հստակ ժամկետներ չկան, սակայն փորձելու են մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում ավարտել աշխատանքները: ԿԳՄՍՆ-ից նաև հայտնել են, որ ռուսերենով դասագրքերի փորձաքննությունը հիմա հատկապես կարևոր է, քանի որ Հայաստանում ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը:

ՌԴ Դաշնային խորհրդի փոխխոսնակ Յուրի Վորոբյովը հայտարարել էր, որ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը կասեցրել է Ռուսաստանի կողմից դպրոցներին նվիրաբերված ռուսալեզու դասագրքերի բաժանումն ուսումնական նյութերի փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտության պատրվակով։ Նա ափսոսանք էր հայտնել, որ նման «քաղաքական անհեռատես ինտրիգներից» առաջին հերթին տուժում են եղբայրական հայ ժողովրդի սովորական տղաներն ու աղջիկները։

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Թեմայով

Բոլորը

Շաբաթվա ամենաընթերցվածը

  1. Լրագրողների եվրոպական ֆեդերացիան դատապարտել է լրագրողի հասցեին Փաշինյանի խոսքերըՆոյեմբերի 22
  2. Հայաստանում կխստացնեն երեխաների նպաստների տրամադրման պայմաններըՆոյեմբերի 26
  3. ՔՊ-ում քննարկում են Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների սցենարը․ ԶԼՄՆոյեմբերի 21
  4. Ռուսաստանում կփոխվի աշխատանքային արտոնագրով միգրանտների ծանուցման կարգըՆոյեմբերի 24
  5. Փաշինյանը հրապարակել է նոր Սահմանադրության նախագիծը․ ընդդիմությունն այն «ալիևյան» է անվանելՆոյեմբերի 23
  6. Հուանգի վերադարձից հետո Nvidia-ի օպցիոնները թրեյդերին մոտ 2000% շահույթ են բերելՆոյեմբերի 25
ARMENIA TODAYԱջակցել
Պատմեք ձեր մասին մեր միջոցովՆերբեռնել Mediakit-ը
TelegramYouTubeFacebookInstagramTikTokDzen

© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։

Հայաստանի, Սփյուռքի և Հարավային Կովկասի լուրեր

Համագործակցություն

[email protected]Գործընկերություն

Աջակցեք անկախ լրագրությանը

Ձեր ներդրումն օգնում է մեզ աշխատել առանց գրաքննության և վճարովի մուտքի

Աջակցել

Պատմեք ձեր բրենդի մասին մեր լսարանին

356 000+բաժանորդ սոցցանցերում
150 000+Կայքի ամսական այցելությունները
Mediakit
© «Արմենիա Թըդեյ» ՓԲԸ, 2019–2026Կաջազնունու փ., 1, Երևան · +374 77 204 488 18+