Երևանում նոյեմբերի 17-ին, 20-ին սպասվում է անձրև, նոյեմբերի 18-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնել է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:
Մարզերում նոյեմբերի 16-ին և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 17-ի գիշերը, 20-ին շրջանների մեծ մասում, 17-ի ցերեկը, 19-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյուն։
Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ, նոյեմբերի 16-ին, 17-ին, 19-ին, 20-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 16-ին կբարձրանա 2-4 աստիճանով, 17-ին, 18-ին կնվազի 5-8 աստիճանով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







