ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոյեմբերի 15-ի արտարժույթի փոխարժեքները։ ԿԲ տվյալներով՝ ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.27 դրամով՝ կազմելով 402.92 դրամ։
Եվրոյի փոխարժեքն աճել է 5.19 դրամով և կազմել 437.49 դրամ։ Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.52 դրամ և նախորդ օրվա համեմատ ավելացել է 0.09 դրամով։
Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 502.16 դրամ՝ ավելանալով 6.68 դրամով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







