Հայաստանի Հանրապետության տարածքում նոյեմբերի 15-16-ին, 18-19-ին առանձին շրջաններում, 17-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև, հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, 14-17-ին, 19-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-19 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 17-18-ին կնվազի 4-6 աստիճանով։
Երևան քաղաքում նոյեմբերի 15-ին, 18-19-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ին սպասվում է անձրև։ Նոյեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Արցախում առաջիկա 4 օրերին ցերեկային ժամերին սպասվում է +10-ից +19 տաքություն, գիշերային ժամերին՝ -1-ից, +3 աստիճան։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







